|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Երեկ «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն ու դաշնակահար Ելենա Բաշկիրովան էին, ծրագրում` Բեթհովենի թիվ 4 դաշնամուրային կոնցերտը եւ Բրամսի թիվ 1 սիմֆոնիան:
Բաշկիրովան Հայաստան է եկել ընդամենը 2 օրով, որը, ինչպես նշեց երաժիշտը, շատ քիչ էր իր համար:
«Ինձ շատ է դուր եկել այստեղ նվագել. մարդկանց, երաժիշտներին շատ եմ հավանել: Ցավում եմ, որ այսքան քիչ ժամանակով եմ Հայաստանում: Հուսով եմ` շուտով կվերադառնամ»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց Բաշկիրովան:
Բարեբախտաբար, հանդիսատեսը պատրաստ էր համերգին. մասերը չէին ընդհատվում ծափահարություններով, ինչը փաստեց նաեւ Բաշկիրովան. «Նրանք շատ լավ էին լսում»: