կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-01 14:31
Մշակույթ

Մշակութային կյանքում հազվադեպ ենք նման հանդիսատես ունենում. Բաշկիրովա

Մշակութային կյանքում հազվադեպ ենք նման հանդիսատես ունենում. Բաշկիրովա

Փետրվարի 2-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում մենահամերգով հանդես կգա անվանի դաշնակահարուհի Ելենա Բաշկիրովան:

 

 Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բաշկիրովան նշեց, որ հայ հանդիսատեսի առջեւ առաջին անգամ չէ ելույթ ունենալու. 2 տարի առաջ Բաշկիրովան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես է եկել համատեղ համերգով:

 

Բաշկիրովայի հավաստմամբ` դժվար է գտնել այնպիսի հանդիսատեսի, ինչպիսին հայ հանդիսատեսն էՄշակութային կյանքում հազվադեպ ենք նման հանդիսատես ունենում: Առհասարակ, Հայաստանում եռում է մշակութային կյանքը: Վերջերս շատ գործընկեր երաժիշտներ հարցնում էին, թե այդ ո՞ւր եմ պատրաստվում մեկնել, եւ երբ իմանում էին, որ գալու եմ Հայաստան, անմիջապես արձագանքում էին` օ՜, Հայաստան, մենք նույնպես ուզում ենք գալ»:


Բաշկիրովան նշեց նաեւ, որ համերգին հնչելու են Ֆ. Լիստի, Ի. Ալբենիսի, Գ. Ուստվոլսկայայի եւ Պ. Չայկովսկու գործերից: Ծրագիրը, դաշնակահարուհու հավաստմամբ, իր մշտական ծրագիրն է, եւ այն ներկայացրել է արդեն աշխարհի մի շարք երկրներում:

 

Բաշկիրովան խոստովանում է' իր ծրագրում հայ կոմպոզիտորների գործեր երբեւէ չեն եղել, սակայն հույս ունի, որ շատ շուտով կկարողանա գոնե մեկ գործ ընդգրկել իր հետագա համերգային ծրագրում: