|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Հայաստանի շախմատի հավաքականի պատվին նախօրեին Ազատության հրապարակում տոնական համերգ էր կազմակերպվել, որն ավարտվեց շքեղ հրավառությամբ:
Համերգի ավարտից հետո աշխարհի չեմպիոններին Ազատության հրապարակում գտնվող «Ջազվե» սրճարանում հյուրընկալեցին Սերժ ու Տիգրան Սարգսյանները, որոնք զբաղեցնում են նաեւ ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահի եւ նախագահի տեղակալի պաշտոնները: Շուրջ մեկ ժամ անց Սերժ եւ Տիգրան Սարգսյանները իրենց մեծ ավտոշարասյուներով հեռացան, իսկ շախմատիստները` դափնեպսակները ձեռքներին, մնացին Ազատության հրապարակի մուտքի մոտ:
Շախմատի աշխարհի չեմպիոնները հեռացան տաքսիներով: Նույն բանն էր արձանագրվել 2008-ին. նոյեմբերի 27-ին մարզահամերգային համալիրում օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճած շախմատի մեր հավաքականի պատվին կազմակերպված ճոխ արարողությունից հետո օլիմպիական չեմպիոն շախմատիստները համալիրից տուն գնացին` տաքսի «գալասավատ» անելով:
Նկարում Ռոբերտ Հովհաննիսյանն է` հարազատների հետ տաքսի նստելիս, նրանք դափնեպսակն են տեղավորում մեքենմայի դիմացի նստատեղին: