Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նաիրա Զոհրաբյանն ափսոս տեղյակ չէ, թե տարվա այս եղանակին հատկապես ո՞ր երկրում է իր արձակուրդն անցկացնում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկայնը: Այլապես նրան կհաջողվեր վերջնականապես հերքել մամուլում տարածված այն տեղեկությունը, թե Գագիկ Ծառուկյանն այս օրերին ընտանիքով հապճեպ մեկնել է արտերկիր, ինչը պայմանավորված է ՀՀ-ում ստեղծված խիստ լարված մթնոլորտով ու հնարավոր սոցիալական խռովությամբ։ Լուրը տարածողները նաև նշել են` քանի որ երկրում կարող են անկանխատեսելի փոփոխություններ լինել, ԲՀԿ նախագահը որոշել է մեկնել՝ հնարավոր վտանգներից իրեն ապահովագրելու համար։
7or.am կայքին Նաիրա Զոհրաբյանը փոխանցել է տառացիորեն հետևյալը.
– Պարոն Ծառուկյանը բացարձակապես անակնկալ չի մեկնել երկրից։ Նրա հանգիստն իր ընտանիքի հետ նախատեսված և ծրագրված է եղել շատ ավելի վաղ, և, ընդհանրապես, Գագիկ Ծառուկյանի աշխատակարգին ծանոթ ցանկացած մեկը պետք է որ իմանար, որ պարոն Ծառուկյանը աշխատանքային այցերով, ինչպես նաև իր ընտանիքի հետ՝ իր հանգիստը կազմակերպելու համար, պարբերաբար բացակայում է հանրապետությունից։ Հիմա նա գտնվում է արձակուրդի մեջ։
Նման լուրեր տարածողներին պատգամավորուհին որակել է որպես հիվանդ երևակայության տեր մարդիկ եւ խորհուրդ է տվել դիմել համապատասխան բուժհիմնարկներ:
Նա նաև տեղեկացրել է, որ Գագիկ Ծառուկյանն առաջիկա օրերին կլինի Հայաստանում։