Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին, ով այս տարի «Եվրատեսիլ»-ում Dorians-ի կողմից ներկայացվելիք Lonley Planet երգի համահեղինակն է, հարցազրույց է տվել Eurovision.tv-ին:
- Մենք զրուցել ենք «Դորիանս»-ի մենեջերի հետ, ով խոստովանեց, որ երկար ժամանակ տատանվում էր՝ դիմե՞լ Ձեզ «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի ներկայանալու համար երգ գրելու խնդրանքով, թե՞ ոչ: «Իսկապես տարօրինակ էր խնդրել heavy metall-ի «կնքահորը» «Եվրատեսիլ»-ի համար երգ գրել»,- նշել էր նա: Ինչպիսի՞ն էր Ձեր առաջին արձագանքն այդ առաջարկությանը:
- Ինձ համար իսկապես հաճելի էր, երբ ինձ խնդրեցին այդ մասին, եւ ես արագ համաձայնեցի: Մտածեցի եւ զգացի, որ իմ գաղափարներից մեկը կարող էր շատ հարմար տարբերակ լինել:
- Դուք գո՞հ եք Lonely Planet երգի խոսքերից եւ «Դորիանս»-ի կատարման ձեւից:
- Կարծում եմ, որ խոսքերն, իրոք, լավն են եւ նկարագրում են այն, ինչը վերաբերում է մեզ բոլորիս: «Դորիանս»-ը երգը շատ լավ է կատարում: Նրանք հիմնականում պահպանել են իմ դեմո-տարբերակը, այնպես որ` անակնկալներ չեղան:
- Ձեզ համար տարօրինակ չէ՞ լսել Ձեր երաժշտությունը ուրիշի կատարմամբ, հատկապես` կիթառային ռիֆերը եւ սոլոն:
- Երկար տարիների ընթացքում ես այնքան եմ լսել, թե ինչպես են ուրիշները կատարում Sabbath-ի երաժշտությունը, որ դա արդեն ինձ համար տարօրինակ չէ:
- Հնարավո՞ր է, որ մարդիկ, ովքեր սովորաբար չեն դիտում «Եվրատեսիլը», այս տարի փոխեն իրենց մոտեցումը Ձեր ներգրավվածության պատճառով:
- Ես հույս ունեմ, որ այդպես կլինի:
- Մայիսի 16-ին կայանալիք կիսաեզրափակիչին ընդառաջ ի՞նչ կմաղթեք «Դորիանս»-ին:
- Խմբին հաջողություն եմ մաղթում, նրանք արժանի են լավագույնին: Ափսոսում եմ, որ անձամբ չեմ կարող սատարել նրանց: