Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.
«Վերջին 1 տարվա ընթացքում Ռուսաստանը առանձին և ՀԱՊԿ-ը կազմակերպության մասշտաբով Հայաստանին առաջարկել է միանալ համատեղ զորավարժություններին և փորձի փոխանակում անել։
Դեռևս 2022-ի սեպտեմբերի 26-ին Հայաստանը հրաժարվեց մասնակցել Ղազախստանում ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող «Փոխգործակցություն 2022», «Որոնում 2022» և «Էշելոն 20222» զորավարժություններին՝ պատճառաբանելով, թե առաջնագծում լարված է։
2023թ․ հունվարի 1-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Հայաստանի տարածքում կանցկացվի ՀԱՊԿ խաղաղապահ զորամիավորումների «Անխորտակելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունը»։ 10 օր անց՝ հունվարի 10-ին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը նպատակահարմար չի համարում ՀԱՊԿ զորավարժություն անցկացնել մեր երկրում։
2023թ․ մարտի 31-ին ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ն պատրաստակամ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական առաջնագիծ՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից։
2023թ․ ապրիլի 6-ին նույն հայտարարությունը հնչեցրեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան․ «Հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու ժամկետները կախված են Երևանից»։
2023թ․ ապրիլի 20-ին ՌԴ ԱԳՆ-ն կրկին հայտարարեց Հայաստանում ՀԱՊԿ զինվորական դիտորդական առաքելություն տեղակայելու պատրաստակամության մասին։ «Ռուսաստանը համոզված է, որ նման քայլը կօգնի կայունացնել իրավիճակը տարածաշրջանում, Մոսկվան և նրա դաշնակիցները պատրաստ են դրան։ Ինչ վերաբերում է ժամկետներին, ամեն ինչ կախված է հայ գործընկերներից: Երբ նրանք պատրաստ լինեն, մենք կկարողանանք վերադառնալ բովանդակային աշխատանքին՝ համախմբելու կազմակերպության դիտորդական առաքելության կոնկրետ եղանակները, ուստի գնդակը Երևանի կողմն է»։
2023թ․ մայիսի 22-ին ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Ես չեմ բացառում, որ Հայաստանը կարող է դե յուրե որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ․․․ »։
2023թ․ սեպտեմբերի 5-ից մկենարկել է ՀԱՊԿ «Ժայռ-2023» զորավարժությունը՝ ուղղված ռադիացիոն վթարի հետևանքների չեզոքացմանը: Հայաստանը կրկին չի մասնակցում՝ ծանրաբեռնվածության բացատրությամբ։
Դրան զուգահեռ, սակայն, Հայաստանի քաղաքական իշխանությունը ժամանակ ունի սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում անցկացնելու «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը՝ ՆԱՏՕ-ի չափանիշներով»։