|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հայ ժողովուրդը բազում գերիներ ունի Բաքվում և Երևանում։ Ալիևն այնտեղ է տանջում ու հետապնդում մեր գործիչներին, Նիկոլն՝ այստեղ։ Երկուսը համագործակցաբար են աշխատում՝ թիրախում պահելով նրանց, ովքեր ժողովրդին համախմբելու ու առաջնորդելու համեմատաբար ավելի մեծ պոտենցիալ ունեն։
Դա է Բակո Սահակյանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Նարեկ Մալյանի, Արմեն Աշոտյանի, Գրիգորի Խաչատուրովի և մնացած բոլորի ամենամեծ «մեղքը»։
Շատ-շատերին էլ Ալիև-Փաշինյան զույգը խոսքազուրկի և գրեթե գերու կարգավիճակում է պահում։ Շանտաժով, իրենց ընկերներին ու Հայաստան գաղթած բոլոր արցախցիներին վնասելու սպառնալիքով և այլ կեղտոտ ճանապարհներով լռեցնում են բոլոր նրանց, ովքեր դեռ կարող են ինչ-որ դրական փոփոխություն բերել մեր երկրին ու հայրենակիցներին։ Եվ անում են դա շատ հետևողական։
Փոխարենը գործելու մեծ հնարավորություն է տրվում սամվելբաբայանատիպ ազգադավներին։ Հետո էլ մարդիկ զարմանում են, թե ոնց է թշնամին կարողանում կտոր-կտոր պոկել և ուտել մեր Հայրենիքը։ Այ հենց այդպես էլ կարողանում է…»»։