|
Փոխարժեքներ
21 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
«Իմ հզոր համայնքը» կուսակցությունից ավագանու անդամ Լաերտ Մանուկյանը գրում է.
«Հարգելի՛ վեդեցիներ, սիրելի՛ համաքաղաքացիներ.
Այսօր, ավագանու նիստի ժամանակ քաղաքացիական պայմանագիր խմբակցության 14 անդամներ քննարկել և որոշում են ընդունել դադարեցնել իմ ( ինձ հետ նաև իմ խմբակցության մյուս անդամների)՝ «Իմ հզոր համայնք» կուսակցության կողմից ընտրված, Վեդի համայնքի ավագանու անդամի լիազորությունները:
Անգամ օրենքը հաշվի առնելով բարոյական ու մարդկային արժեքները՝ առաջարկում, բայց չի պարտադրում, դադարեցնել ժողովրդի կողմից քվե ստացած ու ժողովրդի կողմից ընտրված ավագանու անդամի լիազորությունները:
Սիրելի՛ վեդեցիներ, 2008 թվականից սկսած ստացել եմ ձեր վստահության քվեն ու պատվով, սկզբունքով, խղճով ծառայել ձեզ ու իմ համայնքին: Առաջնայինն ինձ համար միշտ եղել ու միշտ կմնա իմ Վեդիի խնդիրներն ու իմ համաքաղաքացիների խնդիրները:
Հարգելի՛ Վեդի համայնքի բնակիչներ, անկախ նրանից ավագանու անդամ եմ ես թե ոչ, միևնույն է, այսուհետ նույնպես, ինչպես նախկինում ես մնում եմ իմ համայնքի և իմ համայնքի բնակիչների կողքին:
Ապրելով իմ համայնքում, զարգացնելով իմ համայնքը»: