կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-04 13:53
Հասարակություն

Սողանքի վայրում կկիրառվի ծանր տեխնիկա եւ օդուժ

Սողանքի վայրում կկիրառվի ծանր տեխնիկա եւ օդուժ

Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի գոտում դեռեւս շարունակվում են որոնողական աշխատանքները:

 

Թեեւ պատահարի հենց առաջին ժամերից դեպքի վայրում աշխատել են ՀՀ պաշտպանության նախարարության եւ մասնավոր ընկերությունների տրամադրած քարշակներն ու այլ ծանր տեխնիկա, մինչեւ հիմա, ելնելով եղանակային պայմաններից եւ սողանքային գոտու շարունակվող ակտիվությունից, փրկարարներն ու կամավորներն աշխատել են բահերով եւ ձեռքի այլ գործիքներով:

 

Yerkir.am-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ներկայումս մշակվում են որոնողական աշխատանքներում ինժեներական ծանր տեխնիկա կամ օդուժ կիրառելու տարբերակները: Այս պահի դրությամբ սողանքային գոտին բաժանված է 5 տեղամասի, որտեղ աշխատում են տարբեր մարզերից ժամանած փրկարարներ` մի քանի հերթափոխով: