| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Դեկտեմբերի 8-ին` ժամը 09.10-ի դրությամբ, Շիշկերտ-Ծավ միջհամայնքային ավտոճանապարհին վերսկսվել են քարաբեկորների պայթեցման աշխատանքները: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին` ժամը 19.06-ին, տեղեկություն էր ստացվել որ Սյունիքի մարզի Շիշկերտ համայնքի մոտակայքում ակտիվացել է սողանք: Ժամը 19.21-ին կապ է հաստատվել Ծավի գյուղապետի հետ, ով տեղեկացրել է, որ ժամը 17.00-ի սահմաններում Շիշկերտ-Ծավ միջհամայնքային ավտոճանապարհի 2-րդ կմ-ին ակտիվացել է սողանք՝ փակելով ճանապարհահատվածը (մոտ 30 մետր): Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ նշված հատվածում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհահատվածը փակվել է (մոտ 25 մ): Դեկտեմբերի 7-ին դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատը, ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Փրկարարներն իրականացրել են քարաբեկորների պայթեցման նախապատրաստման և պայթեցման աշխատանքներ: Մթության և վատ տեսանելիության պատճառով պայթեցման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին: