կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-03 20:51
Աշխարհ

Աֆղան փրկարարները դադարեցնում են աշխատանքները խոշոր սողանքի վայրում

Աֆղան փրկարարները դադարեցնում են աշխատանքները խոշոր սողանքի վայրում

Աֆղաստանի որոնողափրկարար ծառայությունները ավարտում են մայիսի 2-ին Բադախշան շրջանի Խոբո Բարիկ գյուղում տեղի ունեցած երկու խոշոր սողանքի զոհերի որոնողական աշխատանքները: BBC-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնել է, որ տեղական իշխանությունների գնահատմամբ՝ այլևս անիմաստ է շարունակել որոնել զոհերի մարմինները:

 

Վերջին տվյալներով փրկարարներին հաջողվել է գտնել զոհերի ավելի քան 350 մարմին: Իշխանությունների հաշվարկով՝ զոհերի ընդհանուր թվը չպետք է գերազանցի 500-ը, թեև ավելի վաղ հայտնվում էր 2000 զոհի մասին:

 

Բադախշանի իշխանությունները մտավախություն ունեն, որ սեղանքները կարող են կրկնվել, քանի որ տաածաշրջանում չեն դադարում հորդառատ անձրևները: Տարհանվել է մոտ 4000 մարդ: