կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-15 15:12
Քաղաքական

Գոշ լճում ծանր տեխնիկա չի աշխատելու. Արծվիկ Մինասյան

Գոշ լճում ծանր տեխնիկա չի աշխատելու. Արծվիկ Մինասյան

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Գոշի լճում տեղի ունեցող դեպքերին:

Նախարարի խոսքով Գոշի լիճն իր սպասարկող տարածքին  դեռևս 2015 թվականի համապատասխան մրցույթով հանձնվել է կազմակերպությանն՝ այստեղ էկոտուրիստական  միջավայր ձևավորելու և համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծելու համար։ 

«Պայմանագրով նախատեսված է, որ ցանկացած տիպի նախաձեռնություն, ծրագիրը պետք է  անցնի էկոլոգիական փորձաքննություն, մենք կասեցրել ենք, այստեղ որևէ գործընթաց չի իրականացվում, այն ինչ արվել է  վերականգնվող է, առնվազն լճի մասով անդառնալի վնաս չունենք, սակայն մեզ համար շատ կարևոր է, որպեսզի վերականգնվի թե’  Գոշի լճի էկոհամակարգը , թե’ այն նախաձեռնումները, որոնք որ իրականացվելու են այստեղ»,- ասաց նախարարը, ապա հավելեց.«Երկու  երկու կարևոր հարցի հստակ պատասխան պետք է տանք. 1-ին, որ այն չխաթարի որևէ բնական միջավայր: Եվ էկոլոգիական, և ներդրվելիք ենթակառուցվածքները պետք է ապահովեն բնական միջավայր: Չպետք է դառնա  առանձին քեֆ ուրախության տեղ, այլ պետք է դառնա իսկապես հանգստի գոտի: Երկրորդ կարևոր հանգամանքը` որևէ ձևով չսահմանափակվի ցանկացած այցելուի, ցանկացած արշավախմբի մուտքը այս տարածք, որովհետև Գոշի լիճը իսկապես համարվում է մեր  բնական միջավայրի կարևորագույն արժեքներից մեկը»:

Նախարարը վերջում ընդգծեց, որ  ներկայումս կասեցված է ամեն ինչ: «Որևէ գործընթաց առանց էկոլոգիական փորձաքննության չի իրկանացվելու և մի կարևոր պայման էլ ենք մենք առաջադրել` այստեղ ծանր տեխնիկան չի կարող աշխատել»,- ընդգծեց նախարարը: