Քաֆր-Նաբուդայի շրջանում սիրիական բանակը ռազմական օդուժ է կիրառել
Սիրիական Լաթաքիա, Համա և Հալեպ քաղաքներում զինված խմբավորումները խախտել են հրադադարի ռեժիմը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Կատաղի մարտեր են ընթացել կառավարական ուժերի և ահաբեկիչների միջև Քաֆր-Նաբուդա քաղաքի շրջանում: Կիրառվել է ավիացիոն ռազմատեխնիկա: Սիրիական բանակը ոչնչացրել է ականապատված մեքենան, որոնք զինված խմբավորումները փորձել են օգտագործել կառավարական ուժերի դեմ: