|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Եվրոպական մշակութային կոնվենցիային միացած 50 երկրներ այս տարի արդեն 26-րդ անգամ մասնակցում են Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի կողմից իրականացվող «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին:
Հայաստանը 6-րդ անգամ կմիանա ծրագրին` «Գրավոր ժառանգություն» խորագրի ներքո: Թեմայի ընտրությունը պայմանավորված է 2012 թվականին նախանշված երկու կարևոր մշակութային իրադարձություններով` Հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաքի հռչակմամբ:
Հայաստանի ողջ տարածքում կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ. շուրջ 24 թանգարաններում, 10 հուշարձանների տարածքներում և բազմաթիվ այլ վայրերում կբացվեն ցուցադրություններ, կանցկացվեն դասախոսություններ: