Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս գրություն ստացա ԿԳՄՍ նախարարությունից, որում գրավոր նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստել է հայրենակիցների եւ անգամ իր կուսակիցների առաջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում հայտնել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Շաբաթներ պահանջվեց ինձանից, որպեսզի պարզեմ, թե ճիշտ է արդյոք Նիկոլ Փաշինյանը այս տարվա հունվարի 14-ին հայտարարել, թե մի խումբ մանկավարժներ, գիտնականներ դիմել են կրթության նախարարություն՝ առաջարկելով Հայոց պատմություն առարկան վերանվանել Հայաստանի պատմություն: Նախ նախարարությունը իր մի պատասխանով հրաժարվեց ինձ տեղեկացնել, թե արդյոք գրավոր նման առաջարկ եղել է եւ տրամադրել պատճենը, պատճառաբանելով, որ նամակագրությունը գաղտնի է, կարող են չհրապարակել: Ազգային ժողովում պնդեցի, որ օրենքով պարտավոր են, ես չէի պահանջել որեւէ սիրային նամակ, որ կրթության նախարարությունը մերժել է»,- ասել է նա:
Պատգամավորի խոսքով՝ երկրորդ գրավոր հարցման ընթացքում ստացել է պատասխան, որով հայտնել են, որ գրավոր դիմում կրթության նախարարություն չի մուտքագրվել:
«Հերթական անգամ պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը հանրության առաջ հանդես է եկել հայտարարութամբ, որ իրականությանը չի համապատասխանում: Պարզապես մի մարդու մտքով անցել է, որ Հայոց պատմությունը պետք է վերանվանել Հայյաստանի պատմության»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ իր ելույթներից մեկում Փաշինյանը հայտարարել էր, որ մի խումբ մանկավարժներ, գիտնականներ դիմել են ԿԳՄՍ նախարարությանը՝ խնդրելով Հայոց պատմություն առարկան վերանվանել Հայաստանի պատմություն: