կարևոր
3310 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-23 19:54
Քաղաքական

Դատավորական բարքեր. գրավոր տեղեկացնում է, որ «բանավոր» հիվանդ է. Գագիկ Համբարյան

Դատավորական բարքեր. գրավոր տեղեկացնում է, որ «բանավոր» հիվանդ է. Գագիկ Համբարյան

Այսօր Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ իմ կողմից ԻԲՐ նույն դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանին վիրավորելու առաջին նիստը... Ասեմ, որ այս խայտառակ նախաձեռնության հեղինակը ԲԴԽ «բդեշխ» Կարենն է...

Լիլիթ Խաչատրյանան, ինչպես և սպասելի էր իր «բարձունքում» էր...

Տիկինը դատին չէր ներկայացել և դատավորին տեղեկացրել էր, որ ինքը հիվանդ է... Չզարմանաք, եթե ասեմ, որ երբ փաստաբանս պահանջեց դատավորից ներկայացնել Լիլիթի հիվանդությանը վերաբերող որևէ ապացույց, ապա պարզվեց, որ նման ապացույց չկա... Ստացվում է՝ ըստ դատավոր Լիլիթի իր ներկայացրած թղթի կտորի վրա գրված տեքստին պետք է ԲՈԼՈՐԸ հավատան, այն դեպքում, երբ նույն դատավոր Լիլիթ Խաչատրյանը ժամանակին իր կողմից վարվող գործերի ընթացքում նույնիսկ «արհամարհել» է կողմերից մեկի ներկայացրած հիվանդ լինելու փաստաթուղթը, որը ստորագրված է, օրինակ՝ համապատասխան հիմնարկի տնօրենի կողմից և շարունակել է դատական նիստը... Իսկ այսօր, տիկինը մոռանալով իր արածներն առանց իր հիվանդության ապացույցները ներկայացնելու գրավոր տեղեկացնում է, որ ԻԲՐ «բանավոր» հիվանդ է և «թույլ է տալիս», որ առանց իրեն դատն անցնի...

Լիլի՛թ, գոնե հավատալու համար երդվեիր...

Հետաքրքիր է, այսպիսի դատավորական բարքեր էլ որտե՞ղ կան...

Լիլի՛թ, անպայման գալու ես դատարան և պատասխանելու ես բազում հարցերի... ԱՆՊԱՅՄԱՆ, չկասկածես և այլ շատ հետաքրքիր գործընթացների էլ սպասի...

Հ.Գ. Առաջարկում եմ բոլորին, ովքեր դատավոր Լիլիթի մոտ գործեր ունեն այսուհետ մի թղթի կտորի վրա գրեն, որ հիվանդ են՝ որևէ ապացույց չներկայացնեն ու դատական նիստը հետաձգեն... Չհամաձայնելու դեպքում այս գրառումս դնեն դիմացը...

Գագիկ Համբարյան

Քաղաքագետ