Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախագահի թեկնածու Արման Մելիքյանն անդրադարձավ Շիրակի մարզ կատարած այցելության ժամանակ Սերժ Սարգսյանի՝ «ընտրություններում ինչքան ուզես, էնքան խփենք» ուշագրավ հայտարարությանը:
«Ես կոնկրետ քաղաքական իրավիճակ եմ ստեղծում, որում անգամ այս կարգի, անգամ կատակով արված հայտարարությունները պետք է որ տարօրինակ հնչեն, ամեն դեպքում մենք աշխատում ենք նոր քաղաքական միջավայր եւ մթնոլորտ ձեւավորել: Թե պարոն Սերժ Սարգսյանը ինչ համատեքստում է ասել՝ ես չգիտեմ, բայց նա միշտ շատ կոնկրետ է: Գուցե կատակ է արել, գուցե այդ կատակը հաջող չի եղել, գուցե պարզապես անհաջող բան է ասել, խնդիրն այդտեղ չէ, խնդիրն այն է, որ այս իրավիճակը մենք կարողանանք փոխել»,- հայտարարեց նախագահի թեկնածուն:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե տեսանյութը դիտելուց ամենեւին տպավորություն չի ստեղծվում, որ նախագահը կատակ է անում, Արման Մելիքյանը հայտարարեց. «Դա ձեր մեկնաբանությունն է»:
Հարցին, թե` այդուհանդերձ, ինքն այդ ամենում կատակ տեսե՞լ է, նախագահի թեկնածուն պատասխանեց. «Բայց, կարծեմ, հետո իր կողմնակիցներն էլ են դա որպես կատակ որակել... Պետք է նախագահին դիմել, որպեսզի նա պարզաբանի` կատա՞կ էր, թե՞ ոչ, եւ այդ կատակի մեջ որքան էր ճշմարտության մասնաբաժինը»:
Ուշագրավ է, որ թեեւ նախագահի թեկնածուն անկնարկում էր, որ նախագահը կատակով է այդ ամենն ասել, բայց ինչպես վերջում պարզեցինք, նա առհասարակ չի տեսել այդ տեսանյութը: Ի դեպ, Արման Մելիքյանը հայտարարեց նաեւ, որ իր քարոզարշավից շատ գոհ է, քաղաքացիների հետ անմիջական շփումներ է ունենում եւ «սկսել է մարդկանց վերաբերմունքը զգալ»:
Եթե մինչեւ փետրվարի 13-ը ԿԸՀ-ն չպատասխանի Արման Մելիքյանի պահանջին, նա հետագա անելիքների վերաբերյալ հանդես է գալու հայտարարությամբ: