|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի իրական կարգավիճակը «Եդինայա Ռոսիա» կուսակցության վերջին համագումարից հետո չի փոխվել եւ չի փոխվի նաեւ ՌԴ նախագահի ընտրություններից հետո, երբ Պուտինը կվերընտրվի Ռուսաստանի նախագահ: Այս մասին «ՀԺ» թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ նախագահի նստավայրի մոտ կանգնած մի պաշտոնյա` մեկնաբանելով վերջին օրերին շրջանառվող այն լուրերը, թե Պուտինի վերադարձը Կրեմլ կնպաստի Ռոբերտ Քոչարյանի` ՀՀ վարչապետ դառնալու ծրագրի իրագործմանը:
Նախագահականի պաշտոնյան ասել է, որ նախ` պետք չէ Պուտինի հայաստանյան հնարավորությունները չափազանցնել, եւ հետո` եթե Քոչարյանին պաշտոնի վերադարձնելը Պուտինի համար կարեւոր լիներ, ՌԴ վարչապետը մինչեւ հիմա էլ այդ ուղղությամբ կարող էր քայլեր ձեռնարկել, եւ որեւէ մեկը Ռուսաստանում նրա ջանքերին չէր կարող խոչընդոտել: Պաշտոնյան ասել է նաեւ, որ տվյալ թեմայի շուրջ աժիոտաժը հրահրվում է Քոչարյանի շրջապատի կողմից, եւ Սերժ Սարգսյանի թիմը դա գնահատում է որպես վերջինիս` անգլիական թագուհի դարձնելուն ուղղված դավադրություն: