|
Փոխարժեքներ
03 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.79 |
| EUR | ⚊ | € 421.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.7586 |
| GBP | ⚊ | £ 491.18 |
| GEL | ⚊ | ₾ 139.29 |
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացած հերթական տեղեկությունն իրացրին հուլիսի 2-ին։ Համագործակցելով մայրաքաղաքի պարեկների հետ՝ քրեական ոստիկանները մաքսանենգ ճանապարհով ներկրված թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ձերբակալեցին երևանցի երեք տղամարդու՝ 31, 38 և 50 տարեկան։ Վերջինիս վարած ավտոմեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։
«Շևրոլե» մակինիշի մեքենայում հայտնաբերվել է 4 կիլոգրամ 200 գրամ մարիխուանա, որն, ըստ նախնական տեղեկության, տղամարդիկ պետք է իրացնեին։
Տղամարդիկ ներկայացվել են Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։