Միասին կարող ենք
կարևոր
598 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-04 12:09
Աշխարհ

Պուտինը Թրամփին շնորհավորել է ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ

Պուտինը Թրամփին շնորհավորել է ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձը հրապարակվել է Կրեմլի կայքում:

«Հարգելի պարոն նախագահ, սիրելի Դոնալդ, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակի կապակցությամբ», - ասվում է շնորհավորական ուղերձում:

ՌԴ ղեկավարը նշել է, որ ԱՄՆ Անկախության հռչակագրի ստորագրումը ոչ միայն սկիզբ է դրել պետության գոյությանը, այլև դարձել համաշխարհային պատմության կարևոր հանգրվան: Պուտինը նաև ընդգծել է, որ այն ժամանակ Ռուսաստանն անվերապահորեն աջակցել է հյուսիսամերիկյան գաղութարարներին բրիտանական տիրապետությունից ազատագրելու համար պայքարում:

«Անցած երկուսուկես դարերի ընթացքում մեր երկրների միջև հարաբերությունների տարեգրության մեջ եղել են բազմաթիվ փառահեղ էջեր։ Մենք դաշնակիցներ էինք երկու համաշխարհային պատերազմներում, մարդկությանը միասին ազատեցինք նացիզմի սարսափներից, իսկ հետո կարևոր դեր խաղացինք ժամանակակից աշխարհակարգի հիմքերի կայացման գործում», - ասվում է ուղերձում։

Բացի այդ, ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը՝ որպես երկու խոշորագույն միջուկային տերություններ, հատուկ պատասխանատվություն են կրում գլոբալ մասշտաբով անվտանգության և կայունության ապահովման համար: