|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հուլիսի 3-ին՝ ժամը 17։58-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայիսյան բնակավայրի Սոս Սարգսյան փողոցում այրվում է խոտածածկ տարածք, հրդեհը մոտեցել է տանը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է 18։32-ին, մարվել՝ 19։43-ին։ Այրվել են կայանած «VAZ» մակնիշի ավտոմեքենան, բակում կուտակած տախտակ (մոտ 20 խմ), կենցաղային իրեր և մոտ 5000 պլաստմասսե արկղեր:
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն: