|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Բանակցային գործընթացի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից ստանձնած պարտավորությունների ցանկացած խախտում կհանգեցնի Իրանի կողմից ռազմական պատասխանի։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մաջիդ իբն ալ-Ռեզան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Եթե մենք տեսնենք հակառակորդի կողմից իր պարտավորությունների որևէ խախտում բանակցությունների ընթացքում, մենք կպատասխանենք մարտի դաշտում», - նշել է նա իրանական պետական հեռարձակող ընկերությանը տված մեկնաբանությունում։
«Իրանի Իսլամական Հանրապետությունն ունակ է միաժամանակ և՛ բանակցություններ վարել, և՛ դիմակայության մեջ մտնել», - հավելել է իբն ալ-Ռեզան։