|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
«Հրապարակ» թերթը գրում է. «ՊՆ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ 2022 թվականից հետո պաշտպանական գերատեսչությունում, այսպես կոչված, «ստուկաչների ինստիտուտ» է ձեւավորվել։ Ամեն զորամասում նախարար Պապիկյանը նշանակել է մեկ հոգու, որը եղել է իր աչքն ու ականջը: Այդ անձը պետք է պարզեր, թե ով ինչ քաղաքական հայացքներ ունի, ինչ է մտածում իշխանությունների մասին եւ այլն։ Մի քանի զորամասերում «պալիտ են արել» «ստուկաչներին», ընդ որում, կարելի է ասել` իրենք են իրենց «պալիտ արել», քանի որ այնքան են հարցեր տվել ու սադրել զորքին, զինծառայողների քաղաքական հայացքներով հետաքրքրվել, որ պարզ է դարձել նպատակը: Մեզ պատմեցին, որ բացահայտված «լրտեսների» նկատմամբ որոշ տեղերում պատժիչ գործողություններ են իրականացվել»։