|
Փոխարժեքներ
04 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.79 |
| EUR | ⚊ | € 421.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.7586 |
| GBP | ⚊ | £ 491.18 |
| GEL | ⚊ | ₾ 139.29 |
Երկրի վրա G3 մակարդակի ուժգին մագնիսական փոթորիկ է սկսվել, որը, ըստ կանխատեսումների, ուշացել է մեկ օրով։ Այս մասին հայտնել են ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայից:Այս մասին հայտնում է mir24.tv-ն։
Գիտնականների խոսքով՝ սա տարվա ընթացքում երրորդ ամենաուժգին երևույթն է՝ հունվարին արձանագրված G4.67 մակարդակի և մարտի 21-ի G3 մակարդակի փոթորիկներից հետո։ Ընթացիկ փոթորիկն իր ուժգնությամբ համեմատելի է մարտյանի հետ, սակայն դեռևս զիջում է տևողությամբ։ Երկրի մագնիսական դաշտը գրեթե մեկ օր գտնվել է արեգակնային զանգվածի արտանետումների ազդեցության տակ, որոնցից առաջինը հասել էր դեռ նախորդ օրվա կեսօրին։ Մասնագետները նշում են, որ այս փոթորիկը երկրորդ հորիզոնական բարձրանալու շանսեր ունի, սակայն առաջատարին դիրքերից շպրտել չի հաջողվի։ Չնայած Արեգակի վրա բծերի հսկայական կուտակումներին՝ իրապես հզոր պայթյուններ դեռ չեն գրանցվել։
Ավելի վաղ Արեգակնային աստղագիտության լաբորատորիան արձանագրել էր արեգակնային ակտիվության կտրուկ աճ։ Գիտնականների տվյալներով՝ աստղի վրա սկսել է արագորեն թափ հավաքել բռնկումների պարուրաձև ալիքը. մեկ օրում գրանցվել է 17 բռնկում, այնինչ դրանից երկու օր առաջ դրանց թիվը հինգն էր։
Լուսանկարներից երևում է, որ բծերի երկու խմբերը, որոնք առանձին են թվում, պսակի մակարդակում ձևավորում են միասնական մագնիսական կառուցվածք և ակտիվորեն էներգիա փոխանակում։ Նման կոնգլոմերատը, փորձագետների կարծիքով, վերածվում է հսկայական հարթակի, որն ընդունակ է էներգիա կուտակել բացառիկ հզոր պայթյունի համար։