|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին զանգվածային հարվածները շարունակելու հրաման է տվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ մանրամասնելով, որ Պուտինը նման հայտարարություն է արել ՌԴ զորքերի հրամանատարական կետերից մեկում զինվորականների հետ հանդիպման ժամանակ:
Պուտինն այս հայտարարությունն արել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից վերջին շրջանում ՌԴ տարածքի խորքում ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու ֆոնին:
ՌԴ նախագահը շեշտել է, որ անհրաժեշտ է համապատասխան արձագանք տալ ուկրաինական կողմի հարվածներին՝ խնդրելով զինվորականներին այս համատեքստում հանդես գալ առաջարկներով:
Ռուսաստանի նախագահը զորահրամանատարների առջև խնդիր է դրել անշեղորեն կատարել իրենց առջև դրված բոլոր նպատակները՝ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի մշակած պլանին համապատասխան։
Նա վստահություն է հայտնել, որ ՌԴ զորքերը կհասնեն Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» բոլոր նախանշված նպատակներին: