|
Փոխարժեքներ
06 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.14 |
| EUR | ⚊ | € 422.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.5041 |
| GBP | ⚊ | £ 493.12 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել է լրատվամիջոցների հաղորդագրությունները, որոնց համաձայն՝ ԱՄՆ պաշտոնյաների տվյալներով՝ Իսրայելը, հնարավոր է, փորձել է սպանել իրանցի հիմնական բանակցողներին՝ արտգործնախարար Աբբաս Արաղչիին կամ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին, ԱՄՆ-ի հետ հրադադարի բանակցությունները խափանելու համար, որոնք նախատեսված էին անցկացնել Պակիստանում։ Այս մասին տեղեկացնում է Euronews-ը։
Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները կարծում են, որ Իսրայելը կարող էր ծրագրեր կազմել Իրանի բանակցողների սպանության համար, մասնավորապես՝ Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչիի և Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի։