|
Փոխարժեքներ
04 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.79 |
| EUR | ⚊ | € 421.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.7586 |
| GBP | ⚊ | £ 491.18 |
| GEL | ⚊ | ₾ 139.29 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս պաշտպանական գերատեսչության ամենաբարձր օղակներից ներքին հրահանգ է իջեցվել անձնակազմին` խորհրդարանական ընտրություններին ներգրավվածության հարցով «ներկա-բացակա» անել բանակում: Այն է՝ հասկանալ, թե ովքեր են կատարել հունիսի 7-ից առաջ իջեցված հրահանգը, ովքեր` չեզոք դիրք գրավել եւ հատկապես՝ բացահայտել սաբոտաժ անողներին, հրահանգը չկատարողներին, որոնց հորդորելու են ազատման դիմումներ ներկայացնել։
Նրանք, ովքեր եռանդով են կատարել վերեւից իջած հրահանգը, առաջխաղացում կունենան, նրանք, ովքեր թերացել են` պաշտոնի իջեցում։ Մենք դեռեւս նախընտրական շրջանում գրել էինք, որ բանակում անձնակազմի ներքին հրահանգավորման պատասխանատվությունը դրված է եղել ոչ միայն զինվորական հրամանատարների, այլեւ տվյալ տարածքների ուժայինների վրա, որոնք համակարգել են ընտրություններին ՔՊ-ի համար ձայն բերելու գործընթացը: Երբեմն ընտանյոք հանդերձ ներգրավված են եղել եւ ակտիվ դերակատարում ունեցել: Իսկ քվեարկության օրը համակարգել են շարքայիններին տեղամաս տանելու գործն ու վերահսկել, թե ինչպես են քվեարկում ծառայողները»։