|
Փոխարժեքներ
04 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.79 |
| EUR | ⚊ | € 421.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.7586 |
| GBP | ⚊ | £ 491.18 |
| GEL | ⚊ | ₾ 139.29 |
«Անհնար է ռուսական էներգետիկ ռեսուրսները փոխարինել այլ էներգետիկ ռեսուրսներով»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ռուս փորձագետը։
«Թուրքիան, որը տարածաշրջանի հարևան երկիր է, կարող է ապահովել իր սեփական էներգիայի միայն 10%-ը: Այն էներգիա է գնում ուրիշներից, այդ թվում Ռուսաստանից՝ «Թուրքական հոսք» և «Կապույտ հոսք» խողովակաշարերի միջոցով: Գործնականում անհնար է պատկերացնել, որ օրինակ Թուրքիան կարող է Հայաստանին մատակարարել էներգետիկ ռեսուրսներ: Եվ եթե դա տեղի ունենա, դա կլինի ռուսական գնից մի քանի անգամ բարձր գնով, որն արդեն իսկ ցածր է շուկայական գնից՝ Հայաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունների շնորհիվ»,-ասաց ռուս փորձագետը։
Ադրբեջանից էներգետիկ ռեսուրսներ ներմուծելու հարցին ի պատասխան նա նշեց․ «Նախ, եթե Հայաստանը ցանկանում է դառնալ Ադրբեջանի մաս, ապա դա, հավանաբար, Հայաստանի ընտրությունն է։ Ռուսաստանը, ինչպես գիտենք, չի միջամտում։ Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին։ Սա հայ ժողովրդի և Հայաստանի ընտրությունն է։ Սակայն այստեղ կան ռիսկեր՝ թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ աշխարհաքաղաքական ուժերի հավասարակշռության և տարածաշրջանում փոխազդեցության փոփոխություններ առումով։ Փոքր երկրի ոչ շատ մեծ տնտեսությունը կարող է արագ կլանվել և ենթարկվել արտաքին ազդեցության»,-նշեց նա։
Նշենք, որ մեկնարկել է «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը. Հայաստանի ընտրությունը» թեմայով համաժողովը։