կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-27 20:46
Տնտեսական

Ելույթներ եւ իրականություն...

Ելույթներ եւ իրականություն...

Վերջերս, երբ հրապարակվեց 2011-2012թթ. Մրցունակության համաշխարհային զեկույցը, ըստ որի` 142 երկրների շարքում Հայաստանն ընդամենը 92–րդ տեղն էր զբաղեցնում, մեր կառավարության ղեկավարն անմիջապես անդրադարձավ այդ «փայլուն» առաջընթացին` բազմակողմանիորեն մեկնաբանելով, թե այդ ինչպես է եղել, որ Հայաստանը 6 կետով հաջողացրել է բարձրանալ:

 

Economist Intelligence Unit-ն այսօր հրապարակել է աշխարհի 66 երկրների ՏՏ մրցունակության վարկանիշային աղյուսակը, որում Հայաստանի անունը ընդհանրապես բացակայում է, եւ այդպես է արդեն չորրորդ անգամ: Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել գործարար միջավայրի, ՏՏ ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի, գիտահետազոտական աշխատանքների միջավայրի, օրենսդրական դաշտի եւ ՏՏ ոլորտին աջակցության պայմանները։

 

Գուցե արժե՞, որ կառավարության ղեկավարը մի խորհրդակցություն էլ կազմակերպի` պարզաբանելու համար, թե այդ ինչպես եղավ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում մեծ առաջընթացի մասին խոսող, թեմայի շուրջ գրեթե ամեն ամիս գիտաժողով կազմակերպող եւ, ավելին, տարածաշրջանում ամենախոշոր կենտրոնը բացած երկիրը, ցանկում ընդհանրապես տեղ չունի` ի հակադրություն մեր հարեւաններ Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի եւ ԱՊՀ երկրների: