Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամբողջ Բուլղարիայում անցկացվում են հակագնչուական ելույթներ: Պատճառը Կատունիցա գյուղում տեղի ունեցած իրադարձություններն են. գնչուական բարոնը վրաերթի է ենթարկել 19-ամյա մի պատանու, որը մահացել է:
Պլովդիվում ձերբակալվել է 47 մարդ, հիմնականում` ֆուտբոլային ֆանատներ: Նրանք ոստիկանության մեքենաների վրա քարեր են նետել: Ընդհանուր առմամբ` քաղաքում անցկացված բողոքի ակցիաներին մասնակցել է մոտ 1500 մարդ:
Վառնայում մոտ 500 երիտասարդ մտել են գնչուական Մակսուդա թաղամաս եւ ջարդել խանութների եւ տների ապակիները: Ոստիկանության հետ կարճատեւ բախումից հետո մի քանի մարդ ձերբակալվել է:
Իսկ Facebook-ում իրեն գործողությունները համակարգող պատանիները պատրաստվում են գրոհել նաեւ Պլեվենի գնչուական թաղամասերը:
Նման սցենարով գործողություններ են իրականացվել նաեւ մայրաքաղաք Սոֆիայում, Բուրգասում եւ այլ բնակավայրերում:
Օրեր առաջ գնչուական բարոն Կիրիլ Ռաշկովը վրաերթի է ենթարկել Կատունիցա գյուղից 19-ամյա մի պատանու: Գյուղացիները այրել են գնչուի տներից մեկը եւ դիմադրություն ցույց տվել ոստիկաններին: Հակամարտությունը սրվել է հաջորդ օրերին, երբ Պլովդիվից գյուղ են ժամանել ֆուտբոլային ֆանատներ: Նրանք այրել են ավտոմեքենաներ, բարոնի տան վրա նետել դյուրավառ խառնուրդով շշեր: Անկարգությունների հետեւանքով սրտի տագնապից մահացել է 16-ամյա մի պատանի: 5 մարդ, այդ թվում` 3 ոստիկան վիրավորվել են: Ձերբակալվել է ավելի քան 100 մարդ: Ռաշկովի գտնվելու վայրն անհայտ է: