|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Սեպտեմբերի 23-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 21.00-ի սահմաններում 1961 թ. ծնված Մանվել Ա.-ի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ-Երևան ճանապարհի 18-րդ կմ-ում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի հենասյուներին և շրջվել, ինչի հետևանքով ուղևորուհին` 1983 թ. ծնված Արփիկ Հախվերդյանը, տեղում մահացել է, իսկ վարորդն ու չորս ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վթարից հետո ավտոմեքենան այրվել է:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի առթիվ կատարվում է քննություն: