կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-06 11:04
Արցախ

Հարձակման նոր փորձ. հակառակորդը տվել է մեկ զոհ և վիրավորներ

Հարձակման նոր փորձ. հակառակորդը տվել է  մեկ զոհ և վիրավորներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատայինները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ արևելյան՝ Մարտունու /Յուսուֆջանլու/ ուղղությամբ, ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, հայտնում է  ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայությունը:

 

<ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կազմակերպված գործողությունների արդյունքում, հակառակորդը տալով մեկ զոհ (Սահիլ Յաշարօղլու Թառլանլը) և վիրավորներ, հետ է շպրտվել ելման դիրքեր:

 

Բացի վերոնշված դիվերսիոն ներթափանցման փորձից, օգոստոսի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում առաջնային գծի ողջ երկարությամբ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 370 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել էավելի քան 7000 կրակոց:

 

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են: Ներկա դրությամբ հայ դիրքապահները վստահորեն վերահսկում են ԼՂՀ պետական սահմանը», նշված է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: