Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
Ապրիլի 16-ին, ժամը 04.00-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հ-13 միջհամայնքային ավտոճանապարհի Մասիս-Վաղարշապատ հատվածի 6-րդ կմ-ի մոտակայքում՝ Դաշտավան գյուղում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ.սյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել վարորդ` Գ. Ս.-ն (ծնվ.1987թ.) և ուղևոր Գ. Ա.-ն (ծնվ.1983 թ.) և տեղափոխվել Մասիս քաղաքի ԲԿ: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.16-ին, մարվել` 04.26-ին: Ամբողջությամբ այրվել է «Օպել» մակնիշի 34 CO 903 պ/հ ավտոմեքենան: