Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հունվարի 13-ին՝ ժամը 07:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 5ա շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման ու օպերատիվ խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:42-ին, մարվել՝ 08:52-ին:
Փրկարարները շքամուտքի հատակին հայտնաբերել են քաղաքացի Հ. Խ.-ի (ծնված 1937 թ.) դին: Բնակարանի բնակիչներ Ն. (1968 թ.), Լ. (1998 թ.) և Ի. (1991 թ.) Խ.-ները հոսպիտալացվել են «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Հրդեհի հետևանքով բնակարանում (150 քմ) ամբողջությամբ արվել են երկու ննջասենյակները, սանհանգույցը և խոհանոցը` գույքով, հյուրասենյակը` մասամբ:
ԱԻՆ