| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հանդիպմանը ներկայացրել ենք մեր մոտեցումներն ու տեսլականը` հումանիտար օգնության այն հարցերի շուրջ, որոնք քննարկվել են ՀՀ վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև` Վիեննայում կայացած վերջին հանդիպման ժամանակ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16–ին, ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճապազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը (ՌԴ): Այս մասին հայտնում է «Արցախպրես»-ը։
Աղբյուրի փոխանցմամբ Պոպովի խոսքով՝ հանդիպմանը պատմել են Նյու Յորքում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքների մասին:
«Հանդիպմանը ներկայացրել ենք մեր մոտեցումներն ու տեսլականը` հումանիտար օգնության այն հարցերի շուրջ, որոնք քննարկվել են ՀՀ վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև` Վիեննայում կայացած վերջին հանդիպման ժամանակ: Անդրադարձել ենք մասնավորապես` լրագրողների փոխանակման, ինչպես նաև երկկողմ ազատազրկվածների խնդիրներին վերաբերող հարցերի: Այդ առումով ունենք մի քանի մտահղացումներ, որոնց շուրջ աշխատանքները շարունակվում են: Վերջերս մեր եռյակը եղել է նաև Ժնևում, որտեղ հանդիպել ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուերին, ում հետ այդ թեմայով զրույց ենք ունեցել: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա երկու երկրների արտաքին գործերի նախարարի համաձայնության դեպքում, նախատեսում ենք. այն կարող է կայանալ դեկտեմբերին` Սլովակիայի մայրաքաղաք` Բրատիսլավայում կայանալիք համաժողովի շրջանակում: Ցանկության դեպքում մենք պատրաստակամ ենք՝ կազմակերպելու այդ հանդիպումը», - ասել է Ի. Պոպովը:
Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Սոչիում կայացած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ Արցախը`Ադրբեջան է, Ի. Պոպովն ասել է, որ այդ հարցին արդեն իսկ գնահատական է տվել ՌԴ արտաքին գործերի նախարարը:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին և նրանց ուղեկցող պաշտոնյաներին: