Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանը շատ վստահ հավաքական է, մարտական ոգի ունի և խորամանկ ֆուտբոլ է խաղում. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը:
«Այս ընտրական փուլում Հայաստանը մեկ խաղ է անցկացրել արտասահմանում, մնացած խաղերում հանդես է եկել սեփական հարկի տակ: Կարծում եմ՝ սեփական հարկի տակ նրանք վստահ կխաղան: Վաղվա հանդիպումն արդեն ընտրական է, և անհաջողությունը ոչ մի արդարացում չի ունենա»,- նշեց նա:
Հարցին, թե կգոհացնի՞, արդյոք, ոչ ոքի արդյունքը, Ադվոկատը պատասխանեց. «Ես չեմ սիրում խոսել եթե-ներով: Վաղը խաղից հետո ես կարող եմ ասել,` գո՞հ եմ ոչ ոքիից, թե՞ ոչ. «Եթե վաղը մենք հաղթենք 2:1 հաշվով, ապա ես անչափ գոհ կլինեմ»:
Ռուսաստանի հավաքականի մարզիչը նշեց, որ Ռուսաստանի հավաքականի հիմնական դարպասապահը կրկին Իգոր Ակինֆեևն է: Մարզիչը խոսեց նաև երկրորդ դարպասապահի՝ Մալոֆեևի մասին. «Մալոֆեևի հետ մեկ շաբաթ առաջ եմ խոսել: Նա ասաց, որ ցանկանում է լինել հավաքականի հետ: Նա իսկական պրոֆեսիոնալ է»: