կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-11 10:29
Սպորտ

Ըմբշամարտ. լավագույնները հանդես կգան Սլովակիայում

Ըմբշամարտ. լավագույնները հանդես կգան Սլովակիայում

Վանաձորում կայացել է մարշալ Բաղրամյանի անունը կրող` ազատ ոճի ըմբշամարտի ավանդական պատանեկան հուշամրցաշար, որին մասնակցել է 1997-1999 թթ. ծնված 125 ըմբիշ:

 

Մարզաձևի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ, ըստ քաշային կարգերի,հուշամրցաշարի հաղթողներ են դարձել Հովհաննես Մարտիրոսյանը (42 կգ, Գառնի), Նաիրի Ղարսայանը (46 կգ, ՕՀՊՄՔ Երևան), Սուրեն Փոխանյանը (50 կգ, Արտաշատ), Լիպարիտ Խաչատրյանը (54 կգ, Գյումրի), Վարդգես Կարապետյանը (58 կգ, ՕՀՊՄՔ Երևան), Արման Ասատրյանը (63 կգ, Վանաձոր), Արամ Ավագյանը (69 կգ, Թալին), Արթուր Գալստյանը (76 կգ, ՕՀՊՄՔ Երևան ), Հովհաննես Մխիթարյանը (85 կգ, Վանաձոր ) եւ Տիգրան Կիրեղյանը (100 կգ, Դինամո Երևան)։

 

Հուշամրցաշարում իրենց լավագույն կողմերով դրսևորած ու հաղթող ճանաչված ըմբիշներից ու մրցանակակիրներից կկազմավորվի մարզաձևի Հայաստանի պատանեկան հավաքականը, որն այս տարվա հուլիսի 15-20-ը Սլովակիայի Սնինա քաղաքում կմասնակցի ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությանը: