|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
«Ժամանակ»-ի աղբյուրների հավաստի տեղեկություններով` Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը օդանավակայան է ձեռք բերել Սլովակիայում:
Հիշեցնենք, որ մարտի վերջերին «Զվարթնոց» օդանավակայանը հրաժարվել էր սպասարկել «Արմավիա»-ի չվերթերից մի քանիսը` հայտարարելով, որ վերջինս չի կատարում իր ֆինանսական պարտավորությնները:
«Արմավիան», իր հերթին, մեղադրել էր «Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարությանը բարձր սակագներ սահմանելու եւ ազգային ավիափոխադրողին արտոնություններ չտրամադրելու մեջ:
Մեր աղբյուրների հավաստմամբ` «Արմավիա»-ի աշխատակիցների աշխատավարձերը վերջին շրջանում ուշանում են, եւ սա մեծ դժգոհություն է առաջացրել աշխատակիցների շրջանում: Կարելի է ենթադրել, թե որն է դրա պատճառը` Միխայիլ Բաղդասարովի ֆինանսները այժմ, ինչպես երեւում է, այլ ուղղությամբ են ծախսվում: