|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Անկախության 20-րդ տարեդարձը մեծ տոնախմբությամբ ու ջերմությամբ է նշվել նաեւ Գեղարքունիքի մարզում, սակայն զավեշտալի պատմություններ են պտտվում այն մասին, թե ինչ հրահանգներ են իջեցվել աշխատողներին իրենց հիմնարկներից:
Քյավառցիներն իրենց բնորոշ հումորով են պատմում, թե ինչ հրահանգ է տվել կոլեկտիվներին Գեղարքունիքի մարզպետ ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանը: Նա պարտավորեցրել է, որ այդ օրը բոլորը հագնվեն հայոց պետականությանը հարիր` կարմիր, կապույտ, ծիրանագույն, եւ միմյանց հանդիպելիս ողջագուրվեն ու ջերմ շնորհավորեն Անկախության 20-րդ տարեդարձի առիթով` ճիշտ այնպես, ինչպես Նոր տարին են շնորհավորում: Հագուստի գունային անկախ գամման վերաբերել է ոչ միայն դպրոցահասակներին, պարտադրել են այդպես հագնվել նաեւ ուսուցիչներին, բժիշկներին, մի խոսքով` բոլոր կոլեկտիվներին, որոնք այդ օրը հրապարակ են դուրս եկել: Ականատեսների վկայությամբ` մարզպետարանի աշխատակիցներն այդ օրը խեթ-խեթ են նայել ու դիտողություն են արել հատուկենտ գորշ հագնված քյավառցիներին:
Ի դեպ, նախընտրական տարին բավականին ակտիվացրել է Նվեր Պողոսյանին: Թերթի տեղեկություններով` նա իրեն դիմողներից պարտադիր ճշտում է` ԲՀԿ անդա՞մ են, թե՞ ոչ: Բնականաբար` լուծվում են այն անձանց հարցերը, որոնք իր հարազատ կուսակցության անդամ են: