կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-26 11:19
Տարածաշրջան

Ալիևը խաղաղասերի դիմակ է հագել ՄԱԿ-ի գագաթաժողովում

Ալիևը խաղաղասերի դիմակ է հագել ՄԱԿ-ի գագաթաժողովում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հավաստիացնում է, թե Բաքուն փորձում է Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով. հայտնում է РИА Новости-ն:

«Մենք ցուցադրում ենք համբերություն եւ կառուցողականություն, չնայած 20 տարուց ավելի ապրում ենք հրադադարի պայմաններում: Եվ հիմա մենք փորձում ենք հարցը լուծել խաղաղ ճանապարհով: Մենք չենք ցանկանում պատերազմ և արյունահեղություն»,- ասել է Ալիևը` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների ալյանսի 7-րդ գագաթաժողովի բացմանը: