Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
«Վարչապետի աթոռը զբաղեցնողը վերնաշապիկ է հագել, վրան գրել՝ «Ապագա կա», բայց գյուղերով շրջելիս խոսում է անցյալից, ու ոչ թե իր, այլ մեր անցյալից։ Դու քո անցյալից խոսիր։ Ուրիշ ինչի՞ց պետք է խոսա․ որ պառակտե՞ց ազգը, տանուլ տվեց քովիդի դեմ պայքա՞րը, հրահրեց պատերազմ ու պարտվե՞ց, որ կորցրեցինք Արցախի մեծ մա՞սը»,- Վանաձորում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
«Առանց Արցախ մենք վիրավոր ենք, առանց Սյունիք՝ մահացած։ Մեր ազգը հոգնել է ստից ու սպառնալիքից, զրպարտությունից ու սպառնալիքներից։ Մենք գալիս ենք, որպեսզի մեր ազգին բերենք համերաշխություն, և այս բառի մեջ ամեն ինչ ընդգրկված է»,- նշեց Հակոբյանը։
«Հունիսի 20-ին մի մարդու պես գնում ենք ընտրության, Նիկոլի ականջներից բռնում ենք ու վռնդում մեր իրականությունից»,- կոչ արեց Հակոբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։