կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-26 14:48
Տարածաշրջան

Թուրք երգչուհու եռագույն դաջվածքը (Լուսանկար)

Թուրք երգչուհու եռագույն դաջվածքը (Լուսանկար)

Թուրքիայում շատ աստղեր կան, ովքեր հայտնի են որպես թուրք, սակայն իրականում ունեն քրդական կամ այլ ծագում: Նրանցից է իր գեղեցկությամբ հայտնի` 51-ամյա Հյուլյա Ավշարը:

 

1963-ին Էդրեմիթ-Բալըքեսիրում ծնված հայտնի երգչուհու մայրը, ըստ փաստաթղթերի, թուրք է, հայրը՝ քուրդ՝ ծնված այժմ քրդաբնակ, բայց հայկական Արդահան քաղաքում:

 

 

 

 

 

  Թուրքիայում մինչև վերջին տարիները քրդական ինքնության մասին բարձրաձայնելը շատ թանկ էր նստում բարձրաձայնողի վրա: Օրինակ` մալաթիացի հայտնի քուրդ երգիչ Ահմեդ Քայան տարիներ առաջ համերգի ընթացքում հպարտությամբ հայտարարեց, որ ինքը քուրդ  է, ինչի համար աքսորվեց Ֆրանսիա, իսկ 2000 թվականին հանկարծակի մահացավ՝ իբր հայրենի Մալաթիայի կարոտից:  

 

 

Ի դեպ, Ահմեդ Քայայի կինը՝ Գյուլթեն Քայան, այժմ ակտիվ գործունեություն է ծավալում  հօգուտ Թուրքիայի հայ համայնքի: Հրանտ Դինքի կնոջ՝ Ռաքել Դինքի հետ նա մասնակցում է հայկական գրեթե բոլոր միջոցառումներին, ներկա գտնվում Դինքի սպանության բացահայտման համար կազմակերպված միջոցառումներին, բողոքի ցույցերին: 

 

Սակայն վերջին տարիներին քրդական ինքնության մասին բարձրաձայնելու հարցում արդեն ավելի համարձակ են: Շատ հայտնի մարդիկ տարբեր հաղորդումների ժամանակ հայտարարում են այդ մասին, կատարում քրդական երգեր, խոսում քրդերեն…

 

Իր քրդական ծագման մասին վերջերս մի հեռուստածրագրի ժամանակ հայտնեց նաև Հյուլյա Ավշարը: Ընդ որում` չբավարարվեց դրանով. բերանի ստորին հատվածում դաջեց իր հորական տատի դաջվածքներից մեկը՝ աստղ: «Իմ հորական կողմը քուրդ է: Մանուկ հասակում երանությամբ էին նայում մեծ մորս դեմքին առկա նշաններին: Նրա դաջվածքների գույնը տարբեր էր: Անհնար է նույնն այժմ անել, սակայն ես դրա նմանն արեցի, ցանկացա, որ միայն իմ հիշողության մեջ չմնան դրանք»,- հանրության ուշադրությունը գրաված դաջվածքի մասին հայտնել էր Ավշարը:

 

Այնուհետև երգչուհին ևս մի դաջվածք արեց` ձեռքի բութ մատին, որի մասին ոչ մի բացատրություն չտվեց: Դաջվածքը դրոշ էր, սակայն, քանի որ դրա լուսանկարները չհայտնվեցին համացանցում, դժվար էր եզրակացնել, թե ո՞ր երկրի դրոշն է: Որոշ ժամանակ առաջ երգչուհին իր Instagram-ում տեղադրեց մի լուսանկար, որում երևում էր դաջվածքը՝ Հայաստանի դրոշի գույներով: Այդ մասին ոչ մի այլ փաստ չկա, բացի՝ լուսանկարից:

 

 

Ի դեպ, ամիսներ առաջ Ավշարը հայ գրողներից մեկի գրքի լուսանկարն էր տեղադրել` խորհուրդ տալով կարդալ, սակայն թուրքերի կողմից հայհոյանքների, նվաստացումների և քննադատությունների ենթարկվելուց հետո նա հեռացրել էր լուսանկարն իր Instagram-ից:

 

Արազ Գայմագամյան