Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
1991 թվականի մայիսին Լևոն Տեր-Պետրոսյանը ԽՍՀՄ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին ասել է, որ Հայաստանը պատրաստվում է անկախություն հռչակել` հիմնվելով ԽՍՀՄ օրենսդրությամբ սահմանված մեխանիզմների վրա. ասվում է 1991 թվականին ԽՍՀՄ-ում ԱՄՆ փոխդեսպան Ջեյմս Քոլինզի` պետքարտուղարություն ուղարկած զեկույցում, որը գաղտնազերծել է WikiLeaks-ը:
«Նախ` Հայաստանը մտադիր է օգտվել ինքնորոշման մասին ԽՍՀՄ օրենքից: Այս գործընթացը կսկսվի սեպտեմբերի 21-ին կայանալիք անկախության հանրաքվեով, որից անմիջապես հետո նախատեսվում են ընտրություններ: Ընտրություններից հետո հանրապետության Գերագույն խորհուրդը նոր սահմանադրություն կընդունի, եւ երկիրը վերջապես կավարտի ԽՍՀՄ-ից անկախանալու քայլերը: ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ Տեր-Պետրոսյանն ու Հայաստանի Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վարդանյանը չկարողացան հստակ ժամկետներ նշել և ընդգծեցին, որ գործընթացը կարող է երկար տեւել: Տեր-Պետրոսյանը նշեց, որ օրինական ճանապարհով անկախության հասնելու` Հայաստանի ընտրությունը վրդովեցրել է Մոսկվային, այդ պատճառով վերջինս փորձում է սրել հայ-ադրբեջանական խնդիրը»,- գրել է փոխդեսպանը:
Լ. Տեր-Պետրոսյանը ամերիկացիներին նաեւ տեղեկացրել է, որ հայ պաշտոնյաները բանակցություններ են վարում Խորհրդային բանակի հետ` հայ զինակոչիկների կարգավիճակի եւ նրանց ծառայության վայրի մասին: «Տեր-Պետրոսյանի խոսքով` Հայաստանը հատկապես կարևորում էր այս հարցի լուծումը` հաշվի առնելով ռուսական զորքերի հետ ունեցած իրենց պատմական փորձը: Նա ասաց, որ 1918 և 1942 թվականներին ռուսական բանակը Հայաստանին միայնակ է թողել թշնամու դեմ և երկիրը չի պաշտպանել: Ըստ Տեր-Պետրոսյանի` սեփական բանակն ունենալու դեպքում, նման բան չէր պատահի»,- գրել է Քոլինզը: