կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-19 22:13
Առանց Կատեգորիա

ԱՌԱՎՈՏ. Սա չէր իմ պատկերացրած պետությունը

ԱՌԱՎՈՏ. Սա չէր իմ պատկերացրած պետությունը
«Պետությունը մեզ իր բնակիչը չի համարում: Տարին մի անգամ թոշակը երկու կոպեկով բարձրացնում է, կարծում է մեծ բան է անում: Էս երկրի ղեկավարներին թվում է, որ տարիքներս առած մարդիկ ենք, տնտեսությունից բան չենք հասկանում: Թոշակը բարձրացնելուց առաջ ապրանքների գների կրկնակի ու եռակի բարձրացումը ճի՞շտ հաշվարկ է համարում: Եթե մենք էլ ժամանակին նման մոտեցում ունենայինք մեր փոքրիկ տնտեսությանը` մեր տուն-տեղին, հիմա մեր երեխաներին ոչինչ ժառանգած չէինք լինի: Թող հիմա պետության հաջողություններով ուրախանան նրանք, ովքեր չաղանում են դրա հաշվին: Իմ նմանների համար ի՞նչ օգուտ. ինչքան էլ զարգացման մասին ասեն ու խոսեն, մեկ է` մենք էլի էս ենք` աղքատ, օրվա հացի կարոտ, անտեսված ու ոտնահարվածե:
Ծեր կնոջ ծխածածկ սենյակում առարկաները գրեթե չէին նշմարվում, իսկ շնչելն ուղղակի անհնար էր: Ասաց, որ իր այգու ծառերն է կտրում, որոնք խոնավ լինելու պատճառով դժվար են վառվում, այդ պատճառով շարունակ ծխում են»,- Ասում է Արմավիրի Նորակերտ գյուղի բնակիչ Ազնիվ տատը` ընդգծելով, որ պետությունն իր նմաններին տարեցտարի հեռացնում է իրենից: