կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-22 11:19
Առանց Կատեգորիա

ՀԵՏՔ. Գյուղապետի միակ ելքը` գնալ դրանց բոլորին սատկացնել ու պրծնել

ՀԵՏՔ. Գյուղապետի միակ ելքը` գնալ դրանց բոլորին սատկացնել ու պրծնել

Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի բնակչուհի Լյուդմիլա Բունիաթյանը, չկարողանալով մարել վարկի գումարը, ամուսնու և երեխաների հետ մի քանի ամիս է` «փախել» է գյուղից: Այժմ նա ապրում է Հրազդանի գյուղերից մեկում: 3 երեխաների մայրը ծայրահեղ քայլի է գնացել, երբ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ը նրա գործն ուղարկել է դատարան:

 

Թերթը 3 տարի առաջ նույնպես Շատվանում էր և զրուցում էր Լյուդմիլայի հետ: Այն ժամանակ նա որոշել էր զավակ ունենալ, որ պետությունից 4-րդ երեխայի  համար ստացած միանվագ 430.000 դրամով փակեր վարկի գումարը: Սակայն պտուղը վիժել էր և «սգում» էր ոչ թե այդպես էլ լույս աշխարհ չեկած երեխայի, այլ վարկի գումարը չմարելու համար:

 

Լյուդմիլա Բունիաթյանի ընտանիքը մեկն է այն 8 ընտանիքներից, որոնց վարկերը ժամկետանց են, և բանկը դատարանի միջոցով հարկադրում է մարել գումարը:

 

«ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ի Շատվանի միավորման նախագահ Արմիկ Մարտիրոսյանը, ով նաև գյուղապետի տեղակալն է, թերթի հետ զրույցում ասել է, որ այս ամիսներին վարկ փակելու ժամանակն է, և եթե այս տարվա կարտոֆիլի բերքը քիչ լինի, ապա այդ 8 ընտանիքների թվին կավելանա ևս 4-ը: Արմիկ Մարտիրոսյանը նույնպես վարկառու է: 6 տարի է` վարկ է վերցնում ու չգիտի, թե երբ կազատվի այդ բեռից: Ըստ նրա` սկզբնական շրջանում գյուղացիները շատ թե քիչ օգտվել են, բայց վերջին 3 տարում բոլորը «սկել» են:

 

Հայաստանի բոլոր սահմանամերձ և բարձրլեռնային գյուղերում նույն խնդիրներն են, որոնց մասին գյուղապետերն ու գյուղացիներն արդեն տասնյակ տարիներ բարձրաձայնում են: «Ձայն բարբառո հանապատի. մեզ լսող չկա»,- ասում է Լյովա Աբրահամյանը:

 

Վերջին տարիներին մի շարք ծրագրեր են իրականացվել գյուղում, սակայն պետությունը չի մասնակցել այդ ծրագրերին: «Սենց չի լինի, հերիք է»,- ասում է գյուղապետը և ծայրահեղ լուծում առաջարկում` «վերցնել գյուղատնտեսական գործիքները, գնալ դրանց բոլորին սատկացնել ու պրծնել»: