Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրած ջանքերը բարձր են գնահատվում Հայաստանի կողմից: Այս մասին հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ համատեղ ասուլիսում:
«Մեծ տերությունների եւ հատկապես Ֆրանսիայի պես կշիռ ու հեղինակություն վայելող պետության անաչառ ու հավասարակշիռ դիրքորոշումը Հայաստանի հասարակությունն ընկալում է որպես Հարավային Կովկասում տեւական խաղաղության հաստատման եւ տարածաշրջանային համագործակցության խթանմանն ուղղված ուղերձ»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Իսկ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կարծիքով` որքան շուտ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններն արդյունք տան, այնքան ավելի շատ կշահի տարածաշրջանը, հակառակ դեպքում` անշարժ վիճակը տանում է պատերազմի:
Ֆրանսիայի նախագահը նշեց նաեւ, որ երկկողմանիորեն շահավետ կլինի, եթե բանակցությունների նպատակը հենց խաղաղության հաստատումը լինի. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության միակ լուծումն այն է, որ Մինսկի խմբի շրջանակներում հայերն ու ադրբեջանցիները սկսեն երկխոսել` կայուն խաղաղության հասնելու համար»: