Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Բալե'ս, ոստիկաններից մեկին հարցրի, թե այս թելը կարող եմ արդեն հանել, ասացին` հա, մորքո'ւր ջան, հանի: Ես էլ հարցրի, թե ինչ անեմ, ասաց` ինչ ուզում ես»,- պատմեց մի կին, ով ցանկացել էր ծառից ծառ տանող թելը, որը բաժանում էր փողոցը մայթից, իրեն վերցնել:
Սակայն էլ ի՞նչ տոն, առանց «հարամի». այն պահին, երբ խեղճ կինը Հանրապետության հրապարակից թելը կծկելով եկել-հասել էր Հանրապետության փողոցի մոտ, հանկարծ հայտնվել էր թելի տերը եւ «էս սարն իմն է, էս ծառն իմն է»-ն արտասանել:
- Ի՞նչ ես անում էս թելը:
- Հավաքում եմ:
- Որ հետո ի՞նչ անես:
- Ինձ վերցնեմ:
- Բայց դրա տերը ես եմ,- կնոջ վրա այնպես էր գոռացել թելի տերը, որ խեղճ կինը «քոռ ու փոշման» թելը տվել էր հանկարծակի հայտնված տիրոջը:
Անկախ Հայաստանում անկախ տերեր են «ֆռֆռում»...
Կ. Հ.