|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Nabucco գազատարը, որը կոչված է նվազեցնելու Եվրամիության կախվածությունը ռուսաստանյան գազից, թեեւ հիասքանչ նախագիծ է, սակայն այսօր չի կարող իրագործվել. Reuters-ին տված հարցազրույցում ասել է հունական DEPA գազային ընկերության ղեկավար Հարրի Սաչինիսը:
«Nabucco-ն լցնելու համար անհրաժեշտ գազի ծավալներ տվյալ պահին չկան»,- ասել է նա` հավելելով, որ հույսերը, թե ադրբեջանական «Ապշերոն» գազային հանքավայրի շահագործումը կլրացնի այդ բացը, նույնպես անհիմն են:
«Եվրահանձնժողովի սեպտեմբերի 12-ի հայտարարությունը, թե ԵՄ-ն համաձայն է միջնորդ դառնալ Թուրքմենստանից գազի մատակարարման բանակցություններում (խոսքը Կասպից ծովի հատակով Տրանսկասպիական գազատար կառուցելու մասին է), նույնպես մոտ ապագայում մատակարարումների երաշխիք չէ»,- ասել է Սաչինիսը` նաեւ վկայակոչելով Կասպից ծովի բաժանման վերաբերյալ վեճերը, ինչը դժվարացնում է Տրանսկասպիական խողովակաշարի կառուցումը: