Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Nabucco Gas Pipeline International GmbH-ի եւ հինգ տարանցիկ երկրների (Ավստրիա, Բուլղարիա, Հունգարիա, Ռումինիա, Թուրքիա) միջեւ գազատրանսպորտային նախագծին աջակցելու վերաբերյալ պայմանագիրը ստորագրվելու է հունիսի 8-ին թուրքական Կայսերի քաղաքում: Այդ մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
«Միջկառավարական համաձայնագրին զուգահեռ` դա անհրաժեշտ նախադրյալ է նախագծի հաջող ֆինանսավորման համար»,- ասել է ընկերության կառավարիչ տնօրեն Ռեյնհարդ Միտչեկը:
Համաձայնագրի հիմնական տարրերն են` ԵՄ եւ Թուրքիայի էներգետիկ օրենսդրությանը համապատասխան գազի տարանցման շահավետ նորմատիվային բազայի հաստատում, Nabucco-ի պաշտպանությունը օրենսդրության մեջ հնարավոր խտրական փոփոխություններից, նախագծի հետագա իրականացման համար օրենսդիր եւ վարչական միջոցներին աջակցություն: Բացի այդ` համաձայնագրով պետություններից յուրաքանչյուրը հանձն է առնում աջակցել նախագծին:
3300 կմ երկարությամբ գազատարը աշխարհի գազով հարուստ տարածաշրջանները` Կասպից ծովը, Մերձավոր Արեւելքը եւ Եգիպտոսը կապելու է սպառողական շուկաների` Եվրոպայի եւ Թուրքիայի հետ: Խոշովակաշարի շինարարությունը սկսվելու է 2013-ին, գազի առաջին հոսքը սպասվում է 2017-ին: