|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հունիսի 6-ին Թուրքիայում տեղի կունենա Nabucco գազախողովակաշարի կառուցման մասնակից ընկերությունների կոնսորցիումի միջև համաձայնագրի ստորագրման արարողությունը։ Այս մասին հայտնում են մի շարք զանգվածային լրատվամիջոցներ` վկայակոչելով Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզին։
Նախարարը տեղեկացրել է, որ համաձայնագիրը կստորագրեն OMV (Ավստրիա), BOTAS (Թուրքիա), Bulgargaz (Բուլղարիա), Transgaz (Ռումինիա), MOL Natural Gas (Հունգարիա) և RWE (Գերմանիա) ընկերությունները։
Յըլդըզի խոսքով՝ ներկայում համաձայնագրի ստորագրումը խոչընդոտող որևէ հանգամանք գոյություն չունի: Ըստ Յըլդզի` նախագծի հովանավորները մտադիր են ստանալ նաև ադրբեջանական կողմի` նախագծին մասնակցելու առնչությամբ վերջնական համաձայնությունը։
«Եթե Ադրբեջանի պատասխանը բացասական լինի, ապա մենք բանակցություններ կսկսենք Իրանի, Իրաքի, Թուրքմենստանի հետ։ Եվրոպայի համար այդ նախագիծը մեծ նշանակություն ունի, և մենք ժամանակ կորցնելու իրավունք չունենք։ Այդ իսկ պատճառով մենք կօգտագործենք բոլոր տարբերակները՝ Nabucco-ն կյանքի կոչելու համար»,- ասել է նախարարը։
Նշենք, որ Nabucco-ով գազը կասպյան տարածաշրջանից Թուրքիայով պետք է հասցվի Եվրոպա: